24185 դիտում
21:02 25-03-2023
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Տաշիրում 28-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 64 հասցեի դիմացի ցանկապատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով վարորդ Հայկ Մ.-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկ Հայկ Ղուկասյանը, կրտսեր պարեկներ Արայիկ Սիմոնյանն ու Սարգիս Մարգարյանը:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+