Պետությանը միլիոնների վնաս պատճառելով՝ պահանջում են արտոնություններ. Analitik.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 26-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մետաղ արտահանող ՔԱՊ ընկերության բաժնետեր Արման Հարությունյանը և մի քանի այլ ընկերությունների ներկայացուցիչներ հայտարարեցին, թե իբր իրենք հազարավոր աշխատատեղեր են ստեղծել և, եթե պետական տուրքը վճարեն արտահանելուց, ապա չեն կարողանա գործունեություն ծավալել և այդ աշխատատեղերը կփակվեն, հայտնում է[url=https://analitik.am/news/view/495755?fbclid=IwAR0PJiyn2_QXn9aJ4O6FK3V5UcHoupfXc6hGMLp7drb0Ocl0SsnyyqhIkk8] analitik.am[/url]-ը։
Նշենք, որ ՀՀ-ում գործող պետական տուրքի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված է, որ մետաղ, մետաղի ջարդոն ՀՀ-ից արտահանելիս պետք է վճարվի տուրք՝ 1 տոննայի դեպքում 80 000 ՀՀ դրամի չափով:Տուրքի նպատակն է այնպես անել, որ Հայաստանում գործող ձուլարանները կարողանան բնականոն աշխատել, ինչպես նաև հումքն օգտագործվի հենց Հայաստանում և դառնա արտադրանք, որից հետո նոր արտահանվի այլ երկրներ: Փաստացի, այս ընկերություններն, արտահանելով մետաղի ջարդոնն այլ երկրներ, վնասում են ոչ միայն Հայաստանի տնտեսությանը, այլ նաև իրենց ծավալած գործունեության արդյունքում բազմաթիվ հարկեր հոսում են այլ երկրներ:
Այս ընկերությունները տարբեր մանիպուլյացիաների միջոցով հաջողացրել են խուսափել պետական տուրքի վճարումից, ինչի արդյունքում ստանում են գերշահույթ՝ վնասելով մետաղաձուլարաններին և չվճարելով հարկերը:
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՔԱՊ ընկերության բաժնետեր Արման Հարությունյանը նաև նշեց, թե իրենք վեց ամսվա ընթացքում հազարավոր աշխատատեղեր են բացել, սակայն Analitik.am-ը պարզեց, որ այդ ընկերությունում ընդամենը 1 հոգի է աշխատում՝ այն էլ տնօրենն է:
[img]https://st0.shamshyan.com/editor/0555833001561573181362583.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0082988001561573182637386.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0530074001561573182882784.jpg[/img]
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://analitik.am/news/view/495755?fbclid=IwAR0PJiyn2_QXn9aJ4O6FK3V5UcHoupfXc6hGMLp7drb0Ocl0SsnyyqhIkk8]կայքում[/url]։