211652_close_icon
views-count247698 դիտում article-date 20:03 26-06-2019

Արտակարգ իրավիճակ Դավիթաշենի կամրջի վրա. 36-ամյա տղամարդը ինքնավնասում է կատարել. նա հայտարարում է, որ պատճառը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի օպերն է. ժամանել է ԱԻՆ ՓԾ տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական կենտրոնի հոգեբանները, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հրահանգիչ Արթուր Վելյանի գլխավորությամբ Դավիթաշենի կամրջի վրա բանակցություններ են վարում 36-ամյա Արթուր Սմբատյանի հետ, որպեսզի վերջինս չշարունակի ինքնավնասում անել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սմբատյանին թե փրկարարները, թե հոգեբան փրկարարը և թե ժամանած ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը բաժանմունքի պետի գլխավորությամբ չէին կարողանում համոզել, որպեսզի նա համաձայնվի դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ մեկնել հիվանդանոց։ Նա պահանջում էր, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իմանան, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորը «իր գլխին սարքել է»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Սմբատյանն ասում էր. «Իմ գլխին քրեականի օպերը սարքել ա, ինձ ասումա՝ արի, ընդունի չեղած բանը, լավ կլինի։ Իսկ ես ինչի՞ համար ընդունեմ մի հանցանք, որը չեմ կատարել։ Օպերն ինձ ասում ա՝ դու ընդունի, ոստիկանապետն ինձ պարգևավճար կտա, ես էդ գումարի կեսը կտամ, մուծում կանես, սաղ OK կլինի։ Բա վարչապետն ասում էր՝ իրավիճակ է փոխվել, էլ մարդկանց գլխին չեն սարքում, է՞ս ա իրավիճակ փոխվելը; Եթե առաջ կանգնում, ասում էին՝ էս քոնն ա, վեկալ վրեդ, գնա, հիմա էդպես չի. բռնում, ասֆալտին պառկացնում են ու ասում են՝ պտի վերցնես։ «Պտի»-ով երկիր չի դառնում»,-ասում էր նա։ Ի վերջո, ֆոտոլրագրողի հետ զրույցից հետո Ա. Սմբատյանը համաձայնվեց շտապօգնությունով մեկնել հիվանդանոց՝ վստահ լինելով, որ իր բարձրացրած հարցը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կբարձրաձայնի, ինչը մենք անում ենք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը։ [color=#CC0000]Քիչ առաջ SHAMSHYAN.com-ին հայտնի դարձավ, որ Ա. Սմբատյանը նախկինում 9 անգամ եղել է դատապարտված քր. օր-ի տարբեր հոդվածներով և հունիսի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանները, երբ կանգնեցրել են նրա ավտոմեքենան, նա ինքն է ոստիկաններին ներկայացրել «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և հայտնել, որ դա ինքն է քաղել ու իր օգտագործման համար է, ինչպես նաև ոստիկաններին է ինքնակամ ներկայացրել «Մետադոն» տեսակի թմրամիջոց և այդ ամենը կատարվել է ընթերակաների ներկայությամբ, ինչպես կասեր ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ «Շմայսը», «օրենքի տառին համապատասխան»։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր