211652_close_icon
views-count61202 դիտում article-date 17:41 26-06-2019

Լոռու մարզում տեղի ռադիոհեռուստատեսության պետը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հոսպիտալի ճաշարանի պետին. բժիշկները պայքարում են վերջինի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սեյրան Ստեփանյանը իր վարած Volkswagen Bora մակիշի 35 AԼ 768 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 60-ամյա Համեստ Սարգսյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ, տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Ստեփանյանն աշխատում է Լոռու մարզի ռադիոհեռուստատեսության պետ, իսկ վիրավորը, ում կյանքի համար բժիշկները պայքարում են, աշխատում է Վանաձորի հոսպիտալում՝ ճաշարանի պետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր