211652_close_icon
views-count50584 դիտում article-date 10:49 08-07-2019

Հիվանդանոցում մահացել է Լոռու մարզի ռադիոհեռուստատեսության պետի կողմից վրաերթի ենթարկված Վանաձորի հոսպիտալի ճաշարանի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 6-ին հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ 60-ամյա Համեստ Սարգսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 26-ին Վանաձորում վրաերթի ենթարկվելուց հետո։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/26/1128445/?fbclid=IwAR1sWANC4jpGZ8eTmgunljfQ0vtFlT-51c7MVfMJFbC1K_x1bwqfEFEPlDs]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում հունիսի 24-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը, ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սեյրան Ստեփանյանը իր վարած Volkswagen Bora մակիշի 35 AԼ 768 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 60-ամյա Համեստ Սարգսյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին, ով այդ պահին գտնվում էր հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր