1113 դիտում
20:04 26-06-2019
ԱՆ-ն հայտարարություն է տարածել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության հայտարարում է մրցույթ:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝
1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի երեք և ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում.
2) ներկայացրել են միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում իրականացված երեք և ավելի ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն.
3) ներկայացրել են հասարակական կազմակերպության հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, պետական միջոցներից ֆինանսավորման, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակային հաշվետվություններ.
4) ներկայացրել են քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն.
5) ներկայացրել են հասարակական կազմակերպության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:
Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են վերոնշյալ չափանիշներին հասարակական կազմակերպության համապատասխանությունը:
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Հայտերը (http://moj.am/storage/uploads/14hayt.pdf ) ներկայացնելու վերջնաժամկետն է 2019 թվականի հուլիսի 10-ը:
Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010594022, [email protected]:
Նմանատիպ նյութեր
1767 դիտում
21:07 02-07-2021
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարություն է տարածել
Այս բաժնից
787 դիտում
15:42 28-11-2024
37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել
598 դիտում
15:27 28-11-2024
Եթե ԲԴԽ նախագահը մեկ SMS-ից հետո փախավ, էլ ի՞նչ դատավորների անկախություն․ Ռոբերտ Քոչարյան