1785 դիտում
21:07 02-07-2021
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարություն է տարածել
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:
Նույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Խորհրդի անդամ, բացառությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի, կարող է նշանակվել (…) կուսակցական պատկանելիություն չունեցող յուրաքանչյուր ոք, (…) 29.06.2021 թվականին ՀՀ ազգային ժողովի խորհրդի որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել ԱԺ յոթերորդ գումարման իշխող «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
Վերջինս նաև «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախկին աշխատողն էր, և ներկայում՝ այդ կառույցի անդամը։
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի (տե՛ս 18-րդ համարը) Հերիքնազ Տիգրանյանի կուսակցական պատկանելիությունը նշված է «Քաղաքացիական պայմանագիր»։
Այսինքն, մրցութային խորհրդում ներգրավվել է ԱԺ ներկայացուցիչ, որի նկատմամբ կիրառելի չէ կուսակցության պատկանելիության վերաբերյալ օրենսդրական սահմանափակումը։ Նա հանդիսանում է կուսակցական անձ: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խստորեն դատապարտում է այս ապօրինի նշանակումը և ևս մեկ անգամ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում տապալված է, և այդ պայքարի շղարշի ներքո իրականում տեղի են ունենում անձնական և կորպորատիվ շահերի սպասարկում։ Կոալիցիան նաև դիմում է ԱԺ պատգամավորներին հարցով, թե արդյո՞ք վերջիններս տեղեկացված են օրենքի այս պահանջի մասին և դիտավորությամբ կայացրել են ապօրինի որոշում, թե՝ չիրազեկվածության պատճառով հայտնվել են մոլորության մեջ և անփութությամբ ապօրինի գործընթացի մասն են կազմել։ Խնդրի վերաբերյալ նաև հետաքննություն է իրականացրել Իրավաբան․net լրատվական կայքը։
Խորհրդի ձևավորման նկատմամբ ոչ օրինական և շահերի բախման հնարավորության մասին Կոալիցիան ահազանգել էր դեռևս 2021 թ. հունիսի 9-ի հայտարարությամբ։ Ուստի, Կոալիցիան վերահաստատում է նաև այն դիրքորոշումը, որ կասկած է հարուցում այս չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը։ Առաջանում է ողջամիտ կասկած առ այն, որ դրա նպատակը Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորվում է ԱԺ գործող իշխանության կողմից՝ ԱԺ յոթերորդ գումարման մասնակցությամբ։
Ակնհայտ է նաև, որ այս նպատակի իրագործմանն են օժանդակում նաև իշխող քաղաքական ուժի հետ փոխկապակցված հասարակական կազմակերպությունները։ Մասնավորապես, մրցութային խորհրդի մյուս անդամներից երկուսը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Այդ կազմակերպություններն են՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն:
Պետք է նշել, որ այս երկու կառույցների ընդգրկման վերաբերյալ որոշումները բնավ անակնկալ չեն։ Նրանք կառավարությունից առանց մրցույթի ստացել են խոշոր դրամաշնորհներ, անօրինական կերպով ընդգրկվել են վարչապետի գլխավորությամբ ձևավորված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում և իրենց մասնակցությամբ այդ խորհուրդը ՔՀԿ-ների մասով դարձրել են ոչ լեգիտիմ և ձևական բնույթ կրող։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խստորեն դատապարտում է ապօրինի գործողություններով «հակակոռուպցիոն պայքարը» և կոչ է անում որոշում կայացնողներին առաջնորդվել հանրային, և ոչ թե՝ անձնական ու կորպորատիվ շահերով։ Կոալիցիան կոչ է անում անվավեր է ճանաչել ՀՀ ԱԺ խորհրդի 2021 թ. հունիսի 29-ի ԱԺԽՈ-041-Ա որոշումը, քանի որ այն հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքին։
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն
կոալիցիայի կառավարման խորհուրդ

Նմանատիպ նյութեր
2340 դիտում
22:26 07-12-2018
Հակակոռուպցիոն բարեփոխումների իրական նախաձեռնողը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»