211652_close_icon
views-count36389 դիտում article-date 18:17 26-06-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Infiniti-ն, Hyundai-ը, Opel-ը, Nissan-ը, Mazda-ն. կան վիրավորներ. մի քանիսի վարորդների ինքնությունը պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի թիվ 52 հասցեի դիմաց բախվել են դեռևս անհայտ վարորդի կողմից վարած Infiniti մակնիշի 36 GC 657 համարանիշի, Երևանի բնակիչներ՝ 45-ամյա Արմեն Մկրտչյանի վարած Hyundai մակնիշի 87 PR 877 համարանիշի, 49-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 36 FA 595 համարանիշի, անհայտ վարորդների կողմից վարած Nissan մակնիշի 35 VR 636 համարանիշի և Mazda մակնիշի 3525 GL համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մկրտչյանը, Երևանի բնակիչ՝ 25-ամյա Գրիգոր Եղոյանը և 26-ամյա Լուսինե Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Բաղդասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր