951 դիտում
19:48 25-06-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ Արարատ Միրզոյանի` երկկողմ հարաբերություններում առկա է դեռեւս չիրացված մեծ ներուժ, այդ թվում` տնտեսության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: ԱԺ նախագահի համոզմամբ` գործակցության ընդլայնմանը էապես կնպաստի երկու մայրաքաղաքների միջեւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով միջխորհրդարանական կապերի կարեւորությանը, առանձնացրել է ինչպես բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվությունը, բարձր մակարդակով հանդիպումները, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, տարբեր հարցերի շուրջ փոխհամաձայնեցված գործունեությունը:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հնդկաստանի խորհրդարանի ղեկավարին ուղղված` Հայաստան այցելելու հրավերը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ գնահատանքի խոսքերի համար` Սանգվան Յոգեշվարը կանգ է առել այն համատեղ ծրագրերի վրա, որոնք մինչ այս իրականացվել են: Նա եւս ընդգծել է, որ համագործակցության զգալի մեծ հեռանկարներ կան, որոնք դեռ սպասում են իրենց կենսագործմանը:
Երկկողմ հարաբերությունները որակելով որպես դինամիկ զարգացող` դեսպանը դրանց հետագա զարգացման առումով կարեւորել է բարձր մակարդակով շփումները, օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության խորացումը, գործարար շրջանակների կապերի ակտիվացումը:
Հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ` Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սանգվան Յոգեշվարն ամենուր կլինի Հայաստանի բարեկամների թվում:
Նմանատիպ նյութեր
964 դիտում
19:30 06-05-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
2002 դիտում
19:12 07-03-2018
Տրանսպորտի նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
424 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
574 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
487 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն