1337 դիտում
16:32 25-06-2019
Դավիթ Տոնոյանը Ռուսաստանում մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հունիսի 25-ից 30-ը, Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում անցկացվելու է «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։
ՊՆ-ից հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը մասնակցելու է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը և ցուցահանդեսին:
Այցի շրջանակում, այսօր, հունիսի 25-ին, ծրագրված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ:
Ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես կայցելեն նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ:
Նմանատիպ նյութեր
1718 դիտում
15:56 07-09-2016
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին
1651 դիտում
15:43 08-11-2018
ՊՆ փոխնախարար Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը է մասնակցում ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին
Այս բաժնից
367 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
628 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
415 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը