211652_close_icon
views-count1139 դիտում article-date 22:26 24-06-2019

Մաշտոցի ոստիկանները բացահայտեցին կիթառի գողությունը

Հունիսի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր զանգահարել մի երիտասարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Հալաբյան փողոցի 67 հասցեի մոտ կայանված իր «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից՝ սրահից գողացել են կիթառ և օգտագործած հագուստ՝ պատճառելով 200.00 դրամի վնաս: Հունիսի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 66-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր