1771 դիտում
15:30 24-06-2019
Արտակ Քամալյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հունիսի 21-24-ը գտնվում էր Իտալիայի Հանրապետությունում` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի 41-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Նիստի ընթացքում քննարկվել է պարենի և գյուղատնտեսության բնագավառների վիճակը, ներկայացվել են ՊԳԿ-ի տարածաշրջանային համաժողովների, ինչպես նաև գյուղատնտեսության, հումքի, ձկնաբուծության, անտառտնտեսության, պարենային ապահովության հարցերով կոմիտեների հաշվետվությունները, ՊԳԿ-ի 2018-2021 թվականների միջնաժամկետ ծրագիրը և ՊԳԿ-ի 2020-2021 թվականների բյուջեն:
Այցի ընթացքում Արտակ Քամալյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի նեկայացուցիչների հետ: Քննարկվել է գյուղատնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Փոխնախարարը հանդիպել է նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի հետ: Զրույցի ընթացքում նախանշվել են Հայաստանի և ՊԳԿ-ի միջև համագործակցության առավել արդյունավետ ուղությունները:
Նիստի ընթացքում փակ քվեարակությամբ ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Չինաստանի ներկայացուցիչ Ցյույ Դունյույը:
Նմանատիպ նյութեր
2664 դիտում
17:47 17-08-2018
ՀՀ Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներին
Այս բաժնից
562 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1003 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
871 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը