211652_close_icon
views-count772 դիտում article-date 14:51 24-06-2019

ԿԳՄՍՆ-ն հաստատել է միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ընթացակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի հունիսի 24-ի թիվ155-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը: Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2019 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 1000-1700, ընդմիջում` 1300-1400 (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 502 սենյակ): 1. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության շրջանավարտը սահմանված ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացնում. 1) լրացված դիմում-հայտ՝ համաձայն Ձև 1-ի. 2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում բացատրություն ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները և պատճենները. 3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական,Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը. 4) 2 լուսանկար (3 X 4 չափի): 2. Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են նախարարությունշրջանավարտի կամ նրա լիազորված անձի կողմից` ներկայացնելով համապատասխան լիազորագիր: Ի գիտություն ընդունել նաև, որ ըստ գործող կարգի՝ այս տարի ավարտվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման գործընթացը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09, (010) 58-97-35հեռախոսահամարներով կամ օգտվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքից՝

Նմանատիպ նյութեր