1175 դիտում
11:42 19-04-2021
Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին տարկետում կտրվի
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր տարկետում տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած և զորակոչային տարիքի հասած քաղաքացիներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել էր խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:
«Առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 5.1 մասով: Ըստ այդմ, տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը»,- նշել էր Կոստանյանը:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 103 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Նմանատիպ նյութեր
1318 դիտում
15:13 01-08-2024
Ուսումը չավարտած սովորողներին ամառային զորակոչից տարկետում կտրվի
Այս բաժնից
493 դիտում
13:52 26-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
2806 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը