211652_close_icon
views-count1681 դիտում article-date 15:45 16-03-2022

Ի գիտություն Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը:


1. Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու նպատակով անհրաժեշտ է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանից ստանալ.
1) ազատման հրամանի պատճենը,
2) հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,
3) ընդունելության համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (ատեստատ, վկայական կամ դիպլոմ),
4) ակադեմիական տեղեկանքը, որում նշված պետք է լինեն մինչև հրամանով ազատման պահը ուսումնասիրած առարկաները, դասընթացները, դրանց ժամաքանակը և գնահատականները, ինչպես նաև անցած պրակտիկաների մասին տեղեկությունը:

2. Մինչև 2022 թվականի մարտի 25-ը ներառյալ` ուսանողները պետք է 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնեն այն ուսումնական հաստատություն (ցանկը կցվում է), որտեղ ցանկանում են շարունակել իրենց ուսումնառությունը:

3. Ուսումնական հաստատությունները պետք է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների ուսանողական իրավունքը վերականգնեն՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանով հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի պահանջների՝ համաձայնեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

4. Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի տնօրինությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությամբ տեղեկացվել է առ այն, որ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսանողին պետք է տրամադրի 1-ին կետով պահանջվող փաստաթղթերը, իսկ ակադեմիական տեղեկանքը ներկայացնի նաև նախարարություն:

Կից ներկայացնում ենք միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական այն հաստատությունների ցանկը, որոնցում կարող է կազմակերպվել սովորողների հետագա ուսումնառությունը:

Նմանատիպ նյութեր