2924 դիտում
14:00 24-06-2019
Երեք ավիաընկերություն պատրաստ է մասնակցել 2 ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին. Վարչապետի խորհրդական
Երեք ավիաընկերություն պատրաստակամ է մասնակցել եղբայրական ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններում ծագած խնդիրների հետևանքով ավիափոխադրումների հետ կապված փոխադարձ արգելքներին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Շաբաթ առավոտյան, Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության եւ հնարավորությունների ճշտման նպատակով:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» եւ «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ եւս 2-ով:
Արդյունքների մասին զեկուցվել է Վարչապետին»:
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
20:46 04-12-2014
Խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ գյուղատնտեսության բնագավառում օրենսդրական կարգավորումներին
904 դիտում
19:00 06-09-2024
Քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր
Այս բաժնից
1084 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
694 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ