Էրդողանի՝ մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց. Կարո Փայլան
Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված։
«Էրդողանի՝ մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,-գրել է Փայլանը։
Նշենք, որ հունիսի 23 -ին Ստամբուլի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է պարտությունը և շնորհավորել է Էքրեմ Իմամօղլուին։