1552 դիտում
20:40 21-06-2019
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հերքում է անհերքելին
Ի պատասխան «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հայտարարության, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շինվերանորոգման աշխատանքների պատճառով օգտագործվում են նախկին ջրագծերը»:
«Վեոլիա ջուր»-ը պնդում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրոք հայտաբերվել է ապօրինի ջրօգտագործման փաստ, ինչը պատիվ չի բերում տվյալ հիմնարկի ղեկավարությանը:
Փաստն անհերքելի է, քանի որ դիտահորը տեղում է, ջրագիծը՝ նույնպես, միայն արդեն ապամոնտաժված:
Փաստը հերքելու կամ «պարզաբանման» փորձեր անելու փոխարեն վերջինիս հեղինակները կարող էին պարզապես այցելել դեպքի վայր, հավաստիանալու, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը իրավացի է:
Կատարվածի համար, թերևս, ճիշտ կլիներ հայցել ջրամատակարար կազմակերպության ներողամտությունը, հայտարարելու փոխարեն, թե «տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և մասնագիտական ոչ լիարժեք ուսումնասիրության արդյունք է»:
Առավել ևս, որ բերված փաստարկը, թե՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընթանում են լայնածավալ շինվերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցերի։ Մինչև շինվերանորոգման աշխատանքների ավարտը օգտագործվում են նախկին ջրագծերը, քանի որ կառուցվող ջրագծերից դեռ հնարավոր չէ օգտվել», որևէ կապ չունի գործի էության հետ: Շինվերանորոգման աշխատանքների համար նույնպես պետք է օգտագործել օրինական
եղանակով ստացվող և ջրաչափի միջոցով հաշվառվող ջուր, ինչպես և ամենուր:
Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը հերքում է միայն համազգեստի պատիվը պահելու համար: Մինչդեռ կարծում ենք, որ դրան առավել կնպաստեր սխալն ընդունելն ու թերությունը շտկելը, որպես սեփական համակարգում ապօրինություն թույլ չտալու վճռականության ապացույց:
[img]https://st0.shamshyan.com/editor/0730779001561133963846439.jpg[/img]
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
484 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
367 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
367 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել