1528 դիտում
14:50 21-06-2019
Փոխնախարար Տերտերյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ոռոգման համակարգի արդիականացման հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` ոռոգման համակարգի ուժեղացման նախագծի ջրային անվտանգության վերլուծության աջակցության առաքելությանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։
Կողմերը քննարկել են ոռոգման և ջրահեռացման համակարգերի արդիականացման, դրանց առավել արդյունավետ շահագործման, ոլորտում ենթակառուցվածքային կարողությունների հզորցման, ինչպես նաև պարբերական խորհրդակցությունների միջոցով բնագավառի վարչարարության կատարելագործմանն ուղղված հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև ջրամբարաշինության ասպարեզում պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավոր մոդելներին, միջազգային հաջողված փորձը տեղայնացնելու հեռանկարներին։
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
21:00 21-03-2017
KFW բանկի հետ քննարկվել են ոռոգման համակարգի արդիականացման խնդիրները
1857 դիտում
10:13 06-10-2021
Փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնվել է կառավարության սև ցուցակում․ «Հրապարակ»
Այս բաժնից
1021 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը