211652_close_icon
views-count90202 դիտում article-date 15:05 21-06-2019

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին առեղծվածային «բենզավոզը», որին բախվել էր Opel-ը, ինչի արդյունքում 2 հոգի տեղում մահացել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Արմեն Գասպարյանի), ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքների (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի), ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները (վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության (վարչության պետի և ավագ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ) հսկայածավալ աշխատանքներ կատարելու արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել, թե որտեղ է գտնվում երեկ՝ հունիսի 20-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի ժամանակ Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով բախված բեռնատար ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ապավեն» ՍՊԸ-ի տարածքում։ Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 61-ամյա Ռաշիդ Թանհայինը, ում և նրա վարած MAK մակնիշի 50 A 301/10 համարանիշի ավտոմեքենան, որը բարձված է եղել մի քանի տոննա վառելանյութով, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են և ի պահ հանձնել «Ապավեն» ՍՊԸ-ին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ճիշտ, օպերատիվ ու պրոֆեսիոնալ ձևի չգործեին, ապա իրանցին դիզվառելիքը Հայաստանում դատարկելուց հետո կմեկներ Իրան և այլևս հնարավոր չէր լինի նրան հայտնաբերել և գործը կդառնար առեղծվածային։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ստուգումներ են կատարել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում և Երևան քաղաքում և այդ ստուգումները, ի վերջո, իրենց դրական արդյունքն են տվել, ու շնորհիվ ոստիկանների և քննիչների համագործակցության՝ բեռնատարը հայտնաբերվեց։ Քննչական վարչությունը պարզել է նաև, որ մահացածներն են՝ ուղևորներ, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Փեթակչյանը և Մասիս քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Վահան Ենգոյանը, իսկ ավտոմեքենան վարել է Մասիսի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Կիզողյանը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/20/1127846/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 20-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության խումբը Opel մակնիշի 35 MF 772 համարանիշի ավտոմեքենայի վարորդին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր Էրեբունի բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Մանասյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Փրկարարներն ավտոմեքենայի միջից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել 31-ամյա Արթուր Փեթակչյանի և 34-ամյա Վահագն Եգորյանի դիերը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր