211652_close_icon
views-count54133 դիտում article-date 22:08 20-06-2019

Ավտովթար Երևանում. Աճառյան փողոցում բախվել են պատգամավորական համարանիշներով Toyota-ն և Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Արմեն Ավագյանի վարած Toyota մակնիշի 015 HH 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 37-ամյա Արեն Թեմուրյանի վարած Opel մակիշի 35 MT 453 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Թեմուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատգամավորը վթարի պահին ավտոմեքենայում չի եղել և վթարի մեղավորը եղել է իր վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: [b]Աժ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0415899001561059700451815.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր