1151 դիտում
20:30 20-06-2019
Առկա է հայ-բուլղարական փոխգործակցության չիրացված մեծ ներուժ. Վահե Էնֆիաջյանն ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի դեսպանին
Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով, որ մի շարք ոլորտներում առկա է հայ-բուլղարական փոխգործակցության զարգացման դեռևս չիրացված մեծ ներուժ:
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման գործում՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ նորաստեղծ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ:
Անդրադարձ է կատարվել նաև Բուլղարիայի հայ համայնքի ներգրավվածությանը երկրի ամենատարբեր ոլորտներում:
Խոսելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար:
Դեսպանը ևս կարևորել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունն ու միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացումը: Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կշարունակի անել հնարավորը ձևավորված հարաբերություններն առավել խորացնելու համար:
Նմանատիպ նյութեր
1554 դիտում
21:18 08-07-2019
Վահե Էնֆիաջյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին
Այս բաժնից
751 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
841 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
685 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը