211652_close_icon
views-count998 դիտում article-date 20:06 20-06-2019

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրն է: Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Ս. Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Սրբազան մասունքը կրում էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Կյուլկյուլյանը: Ս. Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ: Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի Ախալցխեի և Բորժոմիի տարածաշրջանի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի Հյուսիսարևմտյան շրջանի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Արարատյան շաբաթվա տոները հիմք են հանդիսացել Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման համար. «Մենք, լինելով քրիստոնյա, լավագույն կերպով գիտակցել և իմացել ենք այն գինը, որ Քրիստոս խաչի վրա Իր արյամբ վճարեց մեզ փրկություն պարգևելու համար: Եվ այդ գնով պայծառացել ու լուսավորվել են թե´ մեր հոգիները, թե´ մեր մարմինները: Մեր ազգը լավագույնս գիտակցել է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի թափած արյան գինը, լավագույնս գիտակցել է Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապում կրած չարչարանքների արժեքը և արժևորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եկած լույսն ու հավատը և ապրել դրանով դարեդար»,- ասաց Հայր Պողոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին հայցել Աստծուց ուժ, կարողություն և իմաստություն մեր նախնիների դարավոր հավատքի համաձայն ապրելու համար: Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաև Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հադիսապետությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր