211652_close_icon
views-count40545 դիտում article-date 18:38 19-06-2019

Երևանում 30–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել երկու 18-ամյա հետիոտնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արա Մ.-ն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիի փողոցի 70/4 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 36 DP 436 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 18-ամյա Վահե Հ.-ին և 18-ամյա Արման Ա.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր