211652_close_icon
views-count98106 դիտում article-date 12:38 19-06-2019

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. տեղի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին պատգամավորի եղբոր մատանին գողացողին ու գողոնը. հավաքվածներն էլ հիշեցին սիրված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Ժորա Սողոմոնյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 53-ամյա Մ. Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման «Բիզնես Լանչ» սրահից գողացել է ոսկյա մատանի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Մ. Բ.-ն, ով ոչ միայն խոստովանել է կատարված գողությունը, այլև ներկայացրել է գողոնը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մատանին պատկանել է Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Ջուլֆալակյանին, ով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբայրն է։ Փաստի առթիվ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երբ տուժածն իմացել է, որ օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ոչ միայն գողին, այլև մատանին, «Բիզնես լանչ» սրահում անընդհատ հիշում էր հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը. միմյանց հետ խոսելով՝ կատակում էին. «Էս դեպքը մեզ տարավ բոլորիս կողմից սիրված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, ու հիմա մենք էլ ասում ենք. «Եթե Զվարթնոցի ոստիկանները գողին չբռնեին, նա վաղը կգողանար իմ կնոջ մատանին, քո կնոջ մատանին, հասարակության մատանին․․․»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր