211652_close_icon
views-count1768 դիտում article-date 20:26 25-12-2019

Բյուրեղավանի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերեցին ոսկե շղթան գողացողին ու գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ Բյուրեղավանի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։ Գաղտնի հափշտակել էին ոսկե շղթա։ Բաժանմունքի ծառայողների արագ արձագանքման ու օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ գողությունը կատարել է Բյուրեղավանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ։ Կասկածվողը հենց ահազանգի օրը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք ու տվեց խոստովանական բացատրություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր