Կարմիրգյուղ համայնքում ՀՖՖ-ի աջակցությամբ կկառուցվի ֆուտբոլի խաղադաշտ. ՖՈՏՈՇԱՐՔ
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Կարմիրգյուղ համայնքում սկսվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծրագրով կառուցվելիք խաղադաշտի շինարարությունը:
Մեր շնորհակալական խոսքն ենք ուղղում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանաին՝ մարզերում նման ծրագիր իրականացնելու համար.
Պարոն Վանեցյան, մենք կպատասխանենք Ձեր արածին՝ լավ ֆուտբոլիստներ տալով Հայաստանի առաջնությանն ու հավաքականներին: Սա մեծ նվեր է մեր համայնքին»: