211652_close_icon
views-count1027 դիտում article-date 17:12 17-06-2019

Կումայրիի ոստիկանները հայտնաբերեցին սիրող-բուսաբանին

«Հետախուզում-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 15-ին տեղեկություններ են ստացվել, որ 63-ամյա մի գյումրեցի իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ, որից պատրաստում և օգտագործում է թմրամիջոց: Տղամարդու բնակարանի հյուրասենյակում կատարած զննությամբ հայտնաբերել են 35 գրամ ընդհանուր կշռով, պլաստիկ տարաների մեջ աճեցված կանեփի բույսի ցողուններ: Գյումրեցին հայտարարել է, որ հայտնաբերվածը ցանել է անձամբ՝ բույսերի նկատմամբ հետաքրքրասիրություն ունենալու պատճառով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր