ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
Քիչ առաջ ավարտվեց վարչության անդրանիկ նիստը:
ՔՊ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել էր Սուրեն Պապիկյանը, որը 0 դեմ, 1 ձեռնպահ քվեներով ընտրվեց վարչության նախագահ: Այս մասին հայտնեց վարչության անդամ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նշվեց նաև, որ նախագահի պաշտոնում առաջադրվել են Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի թեկնածությունները, սակայն նրանք հրաժարվել են:
Սուրեն Պապիկյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է:
Իր խոսքում Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: