211652_close_icon
views-count62980 դիտում article-date 14:27 16-06-2019

Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե հատվածներին և գլխիվայր շրջվել. ավտոմեքենայի գազաբալոնը շպրտվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտակքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը Իջևան-Երևան ավտոճանապարհի 131-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 14 OZ 014 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը և քաղաքացիները: Վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր