211652_close_icon
views-count2112 դիտում article-date 23:24 15-06-2019

Ոստիկանները բացահայտել են գողության դեպքն ու անձանց բերման ենթարկել բաժին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են, մտել ներս ու դրամարկղը գողացել։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայողների հետ հունիսի լույս 15-ի գիշերը Հանրապետության հրապարակից հիշյալ գողությունը կատարելու կասկախանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել անձանց, որոնցից մեկը տվել է խոստովանական նացատրություն։ Հանցագործությունը բացահայտվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և կատարվում է նախաքննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր