211652_close_icon
views-count3997 դիտում article-date 18:26 15-06-2019

Փրկարարները հայտնաբերել են դի

Հունիսի 15-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա.Ա.-ի (ծնված 1931 թ.)  դին:

Նմանատիպ նյութեր