211652_close_icon
views-count2454 դիտում article-date 23:10 15-06-2019

«Ճանապարհ դեպի Մինսկ». Վալոդյա Ֆրանգուլյան

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 11-րդ հերոսն ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանն է: Վալոդյա Ֆրանգուլյան Մարզաձեւը։ Ազատ ոճի ըմբշամարտ Ծնվել է։ 20/10/1992 Ծննդավայրը։ Երևան Եվրոպական խաղերին մասնակցությունը։ 2-րդ անգամ Ամենացավալի պարտությունը։ 2017 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում Ղազախստանը ներկայացնող ըմբիշին պարտվելը: Ամենակարեւոր հաղթանակը։ 2015 թվականին Ալեքսանդր Մեդվեդի մրցաշարում հաղթանակը: Եվրոպական խաղերում… «Գնում եմ ոսկե մեդալ նվաճելու: Միշտ դրա համար եմ գնում մրցաշարերի, իսկ նվազագույնը, որ չվերադառնամ առանց մեդալի»։ Եվրոպական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցումային օրերն հունիսի 24-27-ը:

Նմանատիպ նյութեր