2393 դիտում
09:23 15-06-2019
Կոնգրեսականներն առաջարկում են հավելյալ օգնություն տրամադրել Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիըրը, ելույթ ունենալով 2020 թվականի արտաքին օգնության օրինագծի շուրջ Կոնգրեսի քննարկումներին, առաջ է քաշել կոնգրեսականներ Ֆրենք Փալոնի և Ադամ Շիֆի աջակցությամբ օրինագծում փոփոխություններ անելու նախագիծ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4959803.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Կոնգրեսականն առաջարկում է մեծացնել Հայաստանին տրամադրվող արտաքին օգնությունը հավելյալ 40 միլիոն դոլարով` երկրում ժողովրդավարության ամրապնդման ծրագրերի համար:
«Հավելյալ 40 միլիոն դոլարի տրամադրումը մի փոքր աջակցություն է մի երկրի, որն ինքնուրույն կառուցել է ժողովրդավարություն»,- ասել է կոնգրեսական Սփիըրը:
Կոնգրեսականը կարևորում է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո օգնության տրամադրումը՝ ժողովրդավարության ամրապնդման համար: Դրա համար անհրաժեշտ են հավելյալ միջոցներ, նշում է նա:
«Հայաստանն ունի եզակի հնարավորություն՝ ամրապնդելու և զարգացնելու իր ձեռքբերումները ժողովրդավարության ամրապնդման գործում»,- հայտարարել է կոնգրեսականը:
Իր հերթին Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Նիտա Լոյին իր խոսքում շնորհակալություն է հայտնել այս հարցի բարձրաձայնման համար՝ ընդգծելով Հայաստանում ժողովրդավարական զարգացումների կարևորությունը:
«Այն առաջընթացը, որը Հայաստանը գրանցել է դեպի ժողովրդավարություն թարմ շունչ է հաղորդում բոլորիս, երբ այսօր մեծաթիվ երկրներ են շարժվում հակառակ ուղղությամբ »,- ասել է կոնգրեսական Լոյին:
Նա ընդգծել է, որ պատրաստ է աշխատանք տանել Հայաստանին անհրաժեշտ միջոցներ տրամադրելու ուղղությամբ:
Առաջարկին դեմ է հանդես եկել հատկացումների հանձնաժողովի բարձրաստիճան հանրապետական կոնգրեսական Հոլ Ռոջերսը, որն ասել է, թե նման միջոցների տրամադրումը կարող է վտանգել մյուս կարևոր գործընկերներին հատկացվող օգնությանը, որոնք առերեսվում են Ռուսաստանի ագրեսիայի հետ:
Կոնգրեսական Սփիըրի փոփոխությունների նախագծի շուրջ քվեարկությունն ամենայն հավանականությամբ կկայանա հաջորդ շաբաթ:
Արտաքին օգնության օրինագծի շուրջ քննարկումներին առաջ է քաշվել նաև Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին 1,5 միլիոն դոլար տրամադրելու փոփոխությունների նախագիծ դեմոկրատ կոնգրեսական Թիջեյ Քոքսի հեղինակությամբ: Այն վայելում է կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնեի, Ջեքի Սփիեռի ու Ադամ Շիֆի աջակցությունը:
Անդրադառնալով նախագծին իր ելոիյթում՝ կոնգրեսական Քոքսն ընդգծեց, որ, ըստ ականազերծմամբ զբաղվող HALO Trust կազմակերպության տվյալների, վերջին տասնամյակներում Լեռնային Ղարաբաղում ականների պատճառով գրանցվել է 400 զոհ, որն ըստ նրա, մեկ շնչի վրա ընկած հաշվարկով զոհերի ամենաբարձր ցուցանիշներից է: Նրանց զգալի մասը երեխաներ են:
«Հարգելի խոսնակ, ընտանիքներն ու երեխաները չպետք է ապրեն այսպես՝ վախենալով ականների հետ կապված պատահարներից»,- հայտարարել է կոնգրեսականը:
Այս օրինագծին ևս դեմ է հանդես եկել հանրապետական կոնգրեսական Հոլ Ռոջերսը:
Կոնգրեսական Քոքսի նախագիծը ընդգրկվել է մի շարք այլ փոփոխությունների առաջարկությունների փաթեթի մեջ: Ամբողջ փաթեթը քվեարկության կդրվի հաջորդ շաբաթ:
Նմանատիպ նյութեր
2753 դիտում
09:45 29-03-2019
Կոնգրեսականներն առաջարկում են 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»
2625 դիտում
09:26 12-01-2022
Կոնգրեսականներն առաջարկում են Ուկրաինան հայտարարել «ՆԱՏՕ պլյուս» երկիր․ «Ամերիկայի ձայն»
1145 դիտում
09:13 16-08-2022
ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Թայվան․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3217 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը