Թիվ 85 դպրոցի տնօրենը պաշտոնեական կեղծիք է կատարել. Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. yerevanpress.am
Թիվ 85 դպրոցի տնօրեն՝ Դիանա Ղուկասյանը դպրոցի աշակերտների թվի սակավության և այլ անձնական շահադիտական նպատակներով , միջոցներ չի ձեռնարկել դպրոց չհաճախող և Ռուստանի Դաշնությունում գտնվող 2 աշակերտների դպրոցից ազատելու համար:
Նա դպրոցի աշակերտների իրական թիվը ավելին ցույց տալու համար, պաշտոնեական կեղծիք է կատարել և 2 աշակերտների փաստացի դպրոց չհաճախելու պայմաններում, ստորագրել է պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիման վրա նշված երեխաները փոխադրվել են մինչև 4-րդ դասարան:
[url=https://yerevanpress.am/2630.html?fbclid=IwAR2GWUPsb1v-Sg5mY4rrCHGgwdx_R3mF7INTn-10sb2KeYxkXIQsUu-0ZwE]Yerevanpress[/url]-ին հայտնի է դարձել նաև, որ 2015-2018 թթ ընկած ժամանակահատվածում Դիանա Ղուկասյանը պետությունից ֆինանսավորում ստանալու ակնկալիքով ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներկայացրել այս 2 աշակերտների մասով, ինչի արդյունքում պետությունից դպրոցին է փոխանցվել մոտավորապես 500,000 ՀՀ դրամ գումար:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://yerevanpress.am/2630.html?fbclid=IwAR2GWUPsb1v-Sg5mY4rrCHGgwdx_R3mF7INTn-10sb2KeYxkXIQsUu-0ZwE]կայքում[/url]։