211652_close_icon
views-count1680 դիտում article-date 16:06 14-06-2019

Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և առաջարկում է համագործակցել

Հարկադիր կատարման ծառայությունը «Ցայգ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի 11.06.2019թ. թողարկման ընթացքում տեղ գտած տեսանյութում բանախոսների կողմից հնչեցված տեղեկությունները որակում է որպես ապատեղեկատվություն և փորձ՝ նսեմացնելու Ծառայության՝ որպես պետական կառույցի հեղինակությունն ու համբավը: Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է առհասարակ իր գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս դրանց իսկությունը ճշտել Հարկադիր կատարման ծառայությունից՝ այսպիսով զերծ մնալով որևէ կերպ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց: Կարևորելով բաց և հրապարակային աշխատելաոճը՝ Հարկադիր կատարման ծառայությունը բազմիցս ընդգծել է, որ պատրաստակամ է համագործակցել զանգվածային լրատվության միջոցների հետ՝ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող հարցերը պարզաբանելու, դրանք օպերատիվ լուծելու և աջակցելու առումով: Ծառայությունը միաժամանակ հարկ է համարում շեշտել, որ զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիների կողմից Ծառայությանն ուղղված որևէ հարցում անպատասխան չի մնում:

Նմանատիպ նյութեր