211652_close_icon
views-count2354 դիտում article-date 15:10 14-06-2019

Ամերիկահայ հայտնի բժիշկը գույքով օժանադակում է հայկական ֆուտբոլին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հերթական լավ լուրը. Ուրեմն Ամերիկահայ հայտնի բժիշկ Մարգար Թարոյանը երկու ամիս առաջ կապվեց ինձ հետ ու հայտնեց, որ ուզում է օգնել ֆուտբոլի ֆեդերացիայի բռնած լավ գործին և պատրաստ է գույք ուղարկել Հայաստան։ Դոկտորի միակ պահանջը, որ այս ամենից տեղյակ լինի պարոն Վանեցյանը, իր վստահության համար զուտ: Խոստացա ու այսօր ևս մեկ անգամ տեղեկացրի լավ հայի ուղարկած գույքի մասի։ Ի դեպ` բժիշկը մեծ գործեր ունի արած աղետի գոտում ևս։ Նկարում նրա ուղարկած գույքի փոքր մասն է միայն։ Եղեք պարոն Թարոյանի նման։ Հ.Գ գույքը գնալու է մարզեր»:

Նմանատիպ նյութեր