1444 դիտում
14:48 14-06-2019
Վիգեն Քոչարյանը մասնակցել է Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 13-ին Բրյուսելում մասնակցել է Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը վարում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Նիստին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական քաղաքականության մշակման գործընթացներին:
Անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումների ազգային օրակարգին՝ արդարադատության նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը ՀՀ սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան դատական համակարգի վճռական և արմատական բարեփոխումների իրականացման հանդեպ: Վ. Քոչարյանը ընդգծել է, որ բարեփոխումներն ուղղված կլինեն արդարադատության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ապահովմանը, կնպաստեն իրապես անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը՝ նպատակ ունենալով վերականգնել վերջինիս հանդեպ հանրության վստահությունը:
Իր խոսքում Վիգեն Քոչարյանը ողջունել է 2018թ. սեպտեմբերին արդարադատության ոլորտում բարձր քաղաքական երկխոսության մեկնարկը Հայաստանի և ԵՄ-ի միջև: Բարձր գնահատելով նմանօրինակ հարթակի ստեղծումը՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին արդարադատության ոլորտին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար և վերահաստատել պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու առկա սերտ համագործակցությունը:
Նիստի արդյունքներով Խորհուրդը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որով Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունել է ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։
Նմանատիպ նյութեր
1554 դիտում
15:38 20-02-2019
Վիգեն Քոչարյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության առաջին պլատֆորմի հանդիպմանը
982 դիտում
21:17 22-01-2024
ՄԻՊ-ը մասնակցել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստին
790 դիտում
20:25 20-01-2015
Բրյուսելում կայացավ Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստը
Այս բաժնից
676 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին
2941 դիտում
20:58 03-02-2025
Գյումրիում 1,5 տարեկան տղան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում․ aravot.am
856 դիտում
20:08 03-02-2025
Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր