1518 դիտում
15:38 20-02-2019
Վիգեն Քոչարյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության առաջին պլատֆորմի հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում 2019թ. փետրվարի 19-ին մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» առաջին պլատֆորմի 19-րդ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱլԳ երկրներում, իրավունքի գերակայության ամրապնդմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը, դատական որոշումների պարտադիր կատարման ամրապնդմանը, ընտանեկան բռնության և սեռական ոտնձգության դեմ պայքարին առնչվող հարցեր:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն իր ելույթում ներկայացրել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի հիմնական կարգավորումները, ինչպես նաև անդրադարձել է օրենքի արդյունավետ իրագործման հիմնահարցերին: Վիգեն Քոչարյանը խոսել է նաև ՀՀ կողմից 2018թ. հունվարին ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման գործընթացից:
Հանդիպման շրջանակում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկվել է մարդու իրավունքների ոլորտում ՀՀ հանձնառությունների կատարմանն ուղղված հնարավոր աջակցության հիմնահարցերը:
Նմանատիպ նյութեր
1058 դիտում
11:04 11-06-2014
Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
2601 դիտում
17:48 28-04-2017
ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Այս բաժնից
1198 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
838 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան