211652_close_icon
views-count25553 դիտում article-date 18:55 14-06-2019

Արարատի մարզում 26–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է առվում. Ժամանել է ՃՈ դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:20-ի սահմաներում Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 80 ԼԼ 400 համարանիշի ավտոմեքենայով Արբաթ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտում անվարույթ նութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր