Երբ կոկորդիլոսները թռչում են. աբսուրդի միտումնավոր խտացում․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հերթական գլուխգործոցը. որ ժամանակին կոկորդիլոսները թռչում էին, դարձել է համացանցային քննարկումների առարկա այդ նույն մարզպետի խոստովանության հետ մեկտեղ, որ իր բարեկամներին է ընդունել աշխատանքի: Դե, հիշելով 40 հազար հեկտարի մասին նրա խայտառակ պատմությունը՝ այլևս թռչող կոկորդիլոսների վրա զարմանալու տեղ չի մնում:
Իհարկե, ՔՊCC-ի ստանդարտ քայլոյի մարմնացում Գարիկ Սարգսյանը, ինչ-որ տեղից լսելով, որ անատոմիական տեսակետից նմանություններ կան կոկորդիլոսի ու թռչնի աղեստամոքսային տրակտների միջև, չէր կարող գալ այլ եզրակացության, քան կոկորդիլոսի թռչելու ունակությանը: Առավել ևս, որ կոկորդիլոսաբուծության նրա «իդեա-ֆիքսի» արշալույսին ՊԵԿ-ն էր երկար-բարակ մտածում, թե որպես ինչ է ներմուծվում կոկորդիլոսի ձուն՝ որպես թռչնի՞, թե՞ այլ կենդանու ձու:
Իսկ կոկորդիլոսաբուծություն զարգացնել անպայման արժե: Աբովյանի խայտառակ պարտությունից հետո մյուս քայլո մարզպետին՝ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանին հո չե՞ն ուղեկցելու պարոն Ծառուկյանի առյուծների մոտ: Ավելի լավ է Գարիկի հարազատ կոկորդիլոսների մոտ տանեն: Բայց կատակը կատակ, սակայն ՔՊCC-ում տիրում է կատարյալ գզվռտոց, ուր գրեթե բոլորը բոլորի տակ փորում են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]