211652_close_icon
views-count1029 դիտում article-date 19:00 13-06-2019

Սփյուռքահայ պատանիները կամավորական աշխատանք կկատարեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում և համալսարանական հիվանդանոցում

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն այսօր հյուրընկալեցԼոս Անջելեսի Մարի Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանիավարտական դասարանի մի խումբ աշակերտների: Սփյուռքահայ պատանիները կենտրոնում բուժվող զինվորներին նվիրեցին 11 համակարգիչ: Հայաստան այցելած աշակերտները,կամավորական աշխատանքների շրջանակում, կօգնեն կենտրոնում բուժվող զինվորներին լավացնել խոսակցական անգլերենը՝հնարավորություն ստանալով զինվորների հետ ամենօրյա շփումների շնորհիվ թարմացնել մայրենի լեզվի իրենց գիտելիքները: Նշենք, որ վերջին վեց տարիներին վարժարանի սաները Հայաստան են այցելում կամավոր աշխատանք կատարելու կամ որևէ բնագավառում վերապատրաստվելու նպատակով: Սա միջոց է պատանիներին կապել հայրենիքի հետ, որպեսզի նրանք հայ մնան,պահպանեն ինքնությունը, և ինչպես նշում ենդպրոցի ուսուցիչները՝ ուրախալի կլինի, եթե որոշներն ապագայումվերադառնան, աշխատեն ու ապրեն Հայաստանում: Այս տարի աշակերտների մի մասին հնարավորություն է ընձեռվելկամավորական աշխատանքներ կատարել նաևԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցում: Մարի Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանի ավարտական դասարանի 36 աշակերտները Հայաստանում կլինեն հունիսի 4-ից 27-ը, և իրենց հագեցած առօրյայի մի մասը կնվիրեն բուժվող զինովորներին, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցին:

Նմանատիպ նյութեր