211652_close_icon
views-count642 դիտում article-date 20:12 13-06-2019

Զովունիի բնակիչը կամավոր հանձնել է հրացան ու փամփուշտներ

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 11.05-ին, բաժին է ներկայացել Զովունի գյուղի մի բնակիչ և կամովին ներկայացրել մեկփողանի, 16 մմ տրամաչափի «ԻԺ-18» տիպի որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փանփուշտ ու հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին: Նա իր հետ բերել էր 1990-1994թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ: Զենք-զինամթերքն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր