211652_close_icon

ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարական է տվել

views-count878 դիտում article-date 17:34 13-06-2019
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջը, որին կից ներկայացվել է նաև հրաժարականի դիմումը: Ըստ դիմումի՝ ԲԴԽ անդամը նպատակահարմար չի համարել մասնակցել նաև ԲԴԽ խորհրդի նիստում իր հրաժարականի քննարկմանը: Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը: Այժմ ԲԴԽ խորհրդի անդամներ են Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Սերգեյ Մեղրյանը, Արմեն Բեկթաշյանը, Անի Մխիթարյանը, իսկ Սերգեյ Չիչոյանը կատարում է ԲԴԽ նախագահի պարտականությունները:

Նմանատիպ նյութեր