1609 դիտում
09:53 17-01-2017
Ընտրություններից առաջ քաղաքական բանավեճի բացակայությունը դաշտի դատարկության ցուցիչ է. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք ամսից պակաս ժամանակ, սակայն, չնչին բացառություններով, Հայաստանի քաղաքական դաշտում դեռևս, մեղմ ասած, որոշակիություն չկա՝ ինչպես են քաղաքական ուժերը մասնակցելու դրան։ Տևական ժամանակ է՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ բանակցում են իրար հետ նախընտրական դաշինքներ կազմելու շուրջ։ Բոլորը բանակցում են բոլորի հետ, բայց որքան շատ են նրանք բանակցում, այնքան ավելի է ընդգծվում այդ գործընթացի դատարկությունը, քանի որ գրեթե որևէ մեկը չի ասում, թե մասնավորապես ու հատկապես ինչի շուրջ են բանակցում ու հատկապես որ գաղափարի, տեսակետի, սկզբունքի վերաբերյալ ընդհանրություններ կամ տարաձայնություններ ունեն։
Չեն ասում ոչ թե՝ որովհետև գաղտնի է, այլ՝ որովհետև Հայաստանի քաղաքական կյանքում չկան գաղափարներ, տեսակետներ, սկզբունքներ, և ամեն ինչ հանգում է որևէ գնով ու որևէ կերպ խորհրդարանում հայտնվելու նպատակին։ Ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ քաղաքական օրակարգում չկա որևէ բանավեճ երկրի զարգացման այս կամ այն ուղղության, որևէ ռազմավարական հարցում այլընտրանքային մոտեցումների մասին, և բանավեճ կոչվածը հանգում է ընդամենը հաշվարկներին, թե որ ուժը որ ուժի ու ամենակարևորը՝ իշխանության հետ ինչպիսի պայմանավորվածության շրջանակում կհաղթահարի Ազգային ժողով անցնելու արգելքը։
Այսօրվա իրավիճակը հերթական անգամ, բայց շատ ավելի ընդգրկուն կերպով ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի դատարկությունը, քաղաքականության բացակայությունն ընդհանուր առմամբ։ Տարիներ շարունակ իշխանությունների հետևողական ջանքերով ու ընդդիմադիրների հետևողական թուլություններով քաղաքականությունը հասցվեց ընդամենը մանդատակռվի մակարդակի, որը քաղաքականության՝ իշխանության երազած մակարդակն է»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
09:59 12-06-2019
Քաղաքական դատարկության քաոտիկ էֆեկտը. հանդիպակաց բևեռի խնդիր է առաջացել․ «Ժամանակ»
1799 դիտում
10:13 19-09-2020
Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի․ «168 ժամ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»