1753 դիտում
11:13 12-06-2019
Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը։ Ինչպես հաղորդել է Tengrinews-ը, նա երդվել է հանրապետության ժողովրդին Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում։
«Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել սահմանադրությանն ու Ղազախստանի օրենքներին, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի նախագահի բարձր պարտականությունները»,- ասել է Տոկաևն այսօր՝ հունիսի 12-ին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, ինչից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը:
Ղազախստանում 6-րդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: Ընտրողների ձայների 70,96 տոկոսով հաղթել է Տոկաևը, ում առաջադրել էր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած Nur Otan կուսակցությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2680 դիտում
12:01 20-03-2019
Քասըմ-Ժոմարտ Տոկաևն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7207 դիտում
12:46 30-01-2022
Տոկաևը հայտարարել է, որ չի պատրաստվում 2 ժամկետից ավելի ստանձնել նախագահի պաշտոնը
1366 դիտում
23:57 17-09-2022
Տոկաևը Ղազախստանի մայրաքաղաքը վերանվանել է Աստանա և նախագահի մանդատի համար 7 տարի ժամկետ է սահմանել
Այս բաժնից
781 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել