Քասըմ-Ժոմարտ Տոկաևն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևն այսօր՝ մարտի 20-ին, ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը։ Այդ մասին տեղեկացնում ՝ Kazinform կայքը։
Խորհրդարանի պալատների համատեղ նիստում Տոկաևը նախագահի երդում է տվել երկրի ժողովրդին. «Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին»։
Հիշեցնենք, որ գրեթե 30 տարի երկիրը ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարել է, որ մարտի 20-ից վայր է դնելու նախագահի իր լիազորությունները:
Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի լիազորություններն ընտրված նախագահի պաշտոնաթողության դեպքում Սենատի նախագահին են անցնում Ղազախստանի ժողովրդին նրա երդում տալու պահից։