Տոկաևը հայտարարել է, որ չի պատրաստվում 2 ժամկետից ավելի ստանձնել նախագահի պաշտոնը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ չի պատրաստվում երկու ժամկետից ավելի ստանձնել նախագահի պաշտոնը, գրում է INTERFAX.RU-ն:
«Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կլինեմ Ղազախստանի նախագահը, բայց միանգամայն հաստատ է՝ Սահմանադրության համաձայն՝ երկու ժամկետից ոչ ավելի։ Այսինքն՝ օրենքների, առավելևս Սահմանադրության փոփոխություն չի լինի»,- ընդգծել է Տոկաևը «Խաբար 24» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Վերջին նշել է, որ որպես նախագահ իր առաքելությունն է քաղաքական համակարգում և տնտեսական ոլորտում դրական արդյունքների հասնելը։