Բենիտեսը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ
«Չելսին» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիին փոխարինող է փնտրում:
Լոնդոնցիները բանակցություններ են սկսել «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ: Դա կարագացնի Սարիի տեղափոխությունը «Յուվենտուս»:
Բենիտեսի հետ բանակցությունները բավական առաջ են ընթացել: «Չելսին» պատրաստ է Սարիին «Յուվե» բաց թողնել միայն այն դեպքում, եթե նրան փոխարինող գտնի:
Սպասվում է, որ «Յուվենտուսը» Սարիին կարող է նշանակել առաջիկա երկու օրերին:
Բենիտեսը առայժմ չի երկարաձգել պայմանագիրը «Նյուքասլի» հետ, որտեղ արդեն 3 տարի աշխատում է: Հիշեցնենք, որ իսպանացին «Չելսին» գլխավորել էր 2012-2013 թվականներին: