Հայաստանի հավաքականը Հունաստանի հետ խաղից առաջ վերջին մարզումն անցկացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 10-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը հունիսի 11-ին կայանալիք Հունաստան-Հայաստան հանդիպումից առաջ:
Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կայացած մարզմանը մասնակցեցին բոլոր 22 ֆուտբոլիստները: Հավաքականի մարզչական շտաբը փորձարկեց հիմնական կազմի մի քանի տարբերակ:
Հունաստան-Հայաստան հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22;45-ին: